Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Կոսինցևայի հետ

06.08.2011, 14:14
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող  Տատյանա Կոսինցևայի հետ

Դոնի Ռոստովում կայացած ՖԻԴԵ-ի Գրան-Պրի մրցաշարի առաջին փուլի չորրորդ տուրում հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Կոսինցևայի հետ։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, խաղը ոչ-ոքի է ավարտվել է 58-րդ քայլին։

Այսպիսով, մրցակցության չորրորդ փուլից հետո առաջատարի դիրքերում է Չինաստան ներկայացնող Հոու Իֆանը, ով հաղթանակ է տարել բոլոր չորս փուլերում։ Հայ շախմատիստուհին 2 միավոր է հավաքել և գտնվում է մրցաշարային աղյուսակի մեջտեղում։

Ռոստովում մրցաշարն անցկացվում է օգոստոսի 2-14-ը շրջանային մրցակարգով։ Այնուհետև մրցումները կանցկացվեն Շենչժենում,  Նալչիկում և Կազանում, Ջերմուկում և Ստամբուլում։

Շախմատային շարքի յուրաքանչյուր փուլի մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո։ Գրան-Պրիի հաղթողը մրցելու իրավունք կստանա 2013թ.-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար։

ՖԻԴԵ-ի Գրան-Պրի առաջին մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Իֆանը։ -0-