Շախմատի Հայաստանի հավաքականի մարզիչը ողջունում է դպրոցներում շախմատ դասավանդելու որոշումը

29.07.2011, 16:31
Շախմատի Հայաստանի հավաքականի մարզիչը ողջունում է դպրոցներում շախմատ դասավանդելու որոշումը

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը ողջունում է հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում շախմատ դասավանդելու մասին որոշումը:

Ըստ նրա, հայկական միջնակարգ դպրոցներում շախմատի ուսուցումը խթան կհանդիսանա Հայաստանում սպորտի այս տեսակի հետագա զարգացման համար:

«Իհարկե, ես չեմ սպասում, որ բոլոր երեխաները շախմատիստներ կդառնան, բայց հայտնի է, որ շախմատը զարգացնում է ինտելեկտն ու տրամաբանությունը: Այնպես որ շախմատի ուսուցումը կօգնի երեխաներին այլ մասնագիտություններ յուրացնել»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:
 
Ազգային հավաքականի մարզիչը նաև նշեց, որ շատ զարգացած երկրներ են փորձում միջնակարգ դպրոցներում որպես պարտադիր առարկա շախմատի ուսուցում ներմուծել, սակայն ի տարբերություն Հայաստանի, ոչ բոլորին է դեռ դա հաջողվել:

2011թ.-ի ապրիլի 14-ից ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն, հայկական դպրոցների տարրական դասարաններում, որպես առանձին առարկա, շախմատ կդասավանդեն:

Որոշման համապատասխան, գործադիր մարմինը Հայաստանի Շախմատի ակադեմիային շուրջ 177 մլն դրամ (շուրջ 470 հազար դոլար) է հատկացրել տարրական դասարաններում շախմատի դասավանդումը կազմակերպելու, համապատասխան դասագրքեր և ձեռնարկներ հրատարակելու, շախմատային գույք ձեռք բերելու, ինչպես ուսուցիչների վերապատրաստման համար:
Եվս 386 մլն դրամ (շուրջ 1,03 մլն դոլար) է հատկացվել Կրթության և գիտության նախարարությանը՝ շախմատ խաղալու համար նախատեսված սեղան և աթոռ ձեռք բերելու նպատակով:

Հայաստանի Շախմատի ակադեմիան արդեն մեծ աշխատանք է տարել՝ ուսումնասիրելով այդ բնագավառում միջազգային փորձը: Ըստ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանը հավակնում է նրան, որպեսզի դասավանդման հայկական մեթոդիկան աշխարհում լավագույններից մեկը դառնա:

Երկրի մարզերում արդեն սկսվել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:
Հայկական շախմատի դպրոցն աշխարհի ուժեղագույններից մեկն է համարվում: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն աշխարհի գործող և շախմատի օլիմպիական կրկնակի չեմպիոն է: -0-