Մարիա Շարապովան թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ է դուրս է եկել

28.07.2011, 11:33
Մարիա Շարապովան թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ է դուրս է եկել
Մարիա Շարապովան թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ է դուրս է եկել

Սթենֆորդում (ԱՄՆ)  Մարիա Շարապովան թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ է դուրս է եկել, որի մրցանակային հիմնադրամը գերազանցում է 700 հազար դոլարը։

Չորեքշաբթի նա երկրորդ շրջանի մրցախաղի երեք սեթում առավելություն է գրանցել Սլովակիայի ներկայացուցչուհի Դանիելա Խանտուկովայի նկատմամբ՝ 6:2, 2:6, 6:4 հաշվով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուս թենիսիտուհին 7 էյս է արել՝ միաժամանակ 11 հատ կրկնակի սխալ թույլ տալով, նրա հակառակորդը մեկ միավոր է վաստակել և 4 հատ կրկնակի սխալ է արել։ Շարապովան հաճախ է օգտվել հակառակորդի փոխանցումը վերցնելու հնարավորությունից (9-ից 5-ը), Խանտուկովան միայն իր երեք բրեյկ-փոյնթն է իրականացրել (12-ից 4-ը)։ Թենիսիստուհիները կորտում 2 ժամ 13 րոպե են անցկացրել։

Կիսաեզրափակիչում Շարապովայի հակառակորդ կարող է դառնալ նրա հայրենակցուհի Մարիա Կիրիլենկոն, ով երկրորդ շրջանում կպայքարի ամերիկացի Սերենա Ուիլյամսի հետ։ -0-