Հայկական ֆուտբոլային ակումբները եվրագավաթների իրենց մրցակիցների հետ են ծանոթացել

20.06.2011, 19:36
Հայկական ֆուտբոլային ակումբները եվրագավաթների իրենց մրցակիցների հետ են ծանոթացել
Հայկական ֆուտբոլային ակումբները եվրագավաթների իրենց մրցակիցների հետ են ծանոթացել

Եվրագավաթների մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի վիճակահանություն է տեղի ունեցել երկուշաբթի շվեյցարական Նյոն քաղաքում, որի արդյունքում որոշվել են հայկական ֆուտբոլային թիմերի մրցակիցները, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Վիճակահանության համաձայն, Հայաստանի չեմպիոն երևանյան «Փյունիկը» կխաղա չեխական «Վիկտորիա» ակումբի հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ ռաունդում։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին կամ 13-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 19-ին կամ 20-ին։ Առաջին խաղը Հայաստանի չեմպիոնը կանցկացնի սեփական դաշտում։

Որոշվել են նաև հայկական թիմերի մրցակիցները Եվրոպայի լիգայում։ Մասնավորապես, Երևանի «Բանանցն» ու «Ուլիսը» կխաղան վրացական «Մետալուրգի» և հունգարական «Ֆերենցֆարաշի» հետ համապատասխանաբար։
Հայաստանի Գավաթակիր, երևանյան «Միկան» Եվրոպայի լիգայում մեկնարկում է երկրորդ ռաունդից, որտեղ նրա մրցակիցը կլինի նորվեգական «Վոլեգենգան»։
Առաջին խաղը կանցկացվի հուլիսի 14-ին Հայաստանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 21-ին։ -0-