Անդրեյ Արշավինը հույս ունի, որ Ռուսաստանի հավաքականը ժամանակի ընթացքում ավելի լավ կխաղա

26.05.2011, 16:44
Անդրեյ Արշավինը հույս ունի, որ Ռուսաստանի հավաքականը ժամանակի ընթացքում ավելի լավ կխաղա
Անդրեյ Արշավինը հույս ունի, որ Ռուսաստանի հավաքականը ժամանակի ընթացքում ավելի լավ կխաղա

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կարծում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանակի ընթացքում կսկսի ավելի լավ խաղալ:

Ֆուտբոլիստները բարեգործական ակցիայի շրջանակներում Լենինգրադի շրջանի Պուշկին քաղաքի SOS մանկական գյուղում երեխաների հետ երեք ֆուտբոլային խաղ են անցկացրել, որոնց ընթացքում վեց գնդակ են խփել:

«Մենք պետք է անենք ամեն ինչ՝ հունիսի 4-ին Հայաստանին պարտության մատնելու, իսկ հետո երեք ամսվա ընթացքում, հավաքականի խաղերի վերսկսումից առաջ, մեզ հանգիստ զգալու համար:

Այժմ մենք լավ ֆուտբոլ չենք ցուցադրում, սակայն հուսով եմ, որ վաղ, թե ուշ մենք հիանալի խաղ կցուցադրենք, չէ՞ որ Ռուսաստանի հավաքականի երկրպագուներն արդեն կարոտել են մեր լավ խաղին», - հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Արշավինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Ռուսաստան-Հայաստան խաղը կկայանա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ հունիսի 7-ին Դիկ Ադվոկատի թիմը Զալցբուրգում ընկերական հանդիպում կանցկացնի Կամերունի հավաքականի հետ:-0-