«Միկան» վեցերորդ անգամ նվաճել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը

12.05.2011, 10:38
«Միկան» վեցերորդ անգամ նվաճել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը
«Միկան» վեցերորդ անգամ նվաճել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը

Երևանի «Միկա» ֆուտբոլային ակումբը վեցերորդ անգամ նվաճել է Հայաստանի Գավաթը՝ նախօրեին 4։1 հաշվով հաղթանակ տանելով Գյումրիի «Շիրակի» նկատմամբ ։
Այսպիսով, նշում է armfootball.com-ը, «Միկան» Հայաստանի Գավաթի ռեկորդ է սահմանել՝ վեց անգամ դուրս է եկել եզրափակիչ և բոլոր վեց անգամներն էլ նվաճել է մրցանակը։

Առաջին խաղակեսի ավարտին երևանյան թիմը Ալեքս և Նարեկ Բեգլարյանների գոլերի շնորհիվ տարել է խաղը 2։0 հաշվով։ Ընդմիջումից առաջ Անդրանիկ Բարիկյանի խփած գնդակը գյումրեցիներին փրկության հնարավորություն է տվել։
Երկրորդ խաղակեսում Նարեկ Բեգլարյանը և չինացի լեգեոներ Դոնգ Ֆանչժոուն մեկական գնդակ են ուղարկել դարպաս և իրենց թիմին հաստատուն հաղթանակ են բերել 4։0 հաշվով։ -0-