Արոնյանը Գրիշչուկի հետ խաղով հարթում է դեպի շախմատային գահը տանող ճանապարհը

03.05.2011, 11:42
Արոնյանը Գրիշչուկի հետ խաղով հարթում է դեպի շախմատային գահը տանող ճանապարհը
Արոնյանը Գրիշչուկի հետ խաղով հարթում է դեպի շախմատային գահը տանող ճանապարհը

Աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ հայ շախմատիստ Լևոն Արոնյանը, Կազանում հավակնորդների մրցաշարում ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ հանդիպումով սկսում է աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ պայքարը շախմատային թագի համար։ 

Աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների խաղերը կանցկացվեն Կազանում մայիսի 3-27-ը, նշում է ՌԻԱ Նովոստին։ Ութ գրոսմայստերներ նոկաուտ համակարգով կորոշեն Անանդի մրցակցին 12 պարտիաներում դիմակայության համար, որը նշանակվել է 2012 թվականի առաջին կեսին։

Արոնյանը մոլորակի՝ վարկանիշով երրորդ շախմատիստն է և լավագույնը մրցաշարի հավակնորդների բոլոր մասնակիցների թվում։ Համաշխարհային վարկանիշի առաջատար Անանդը (2817) մի փոքր է առաջ անցնում Մագնուս Կարլսենից (2815), բայց նորվեգացին հրաժարվել է Կազանի մրցումներին մասնակցել։ Հաջորդն Արոնյանն է (2808), ով բարձր մակարդակի մրցաշարերում հաստատում հաջող քայլերով իրեն դրսևորել է որպես մոլորակի ուժեղագույն շախմատիստ։ 

ՖԱՎՈՐԻՏՆԵՐ՝ ԱՐՈՆՅԱՆ ԵՎ ՏՈՊԱԼՈՎ

Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բարեևը Կազանի մրցաշարի գլխավոր ֆավորիտներ է անվանել Լևոն Արոնյանին և Վեսելին Տոպալովին։

 «Աղյուսակի մի կեսի ֆավորիտը Լևոն Արոնյանն է, մյուսինը՝ Վեսելին Տոպալովը,- «Ռ-Սպորտ» գործակալության հետ զրույցում ասել է Բարեևը։ - Եթե անկանխատեսելի ոչինչ տեղի չունենա, ապա նրանց եզրափակիչ հանդիպմանը, կարծում եմ՝ առավելություն կունենա Հայաստանը ներկայացնող գրոսմայստերը»։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «հնարավոր են նաև անսպասելիություններ՝ խաղերը կարճ են, չորս պարտիաներից բաղկացած՝ մեկում պարտվեցիր, դժվար կլինի վերականգնվել»։

«Արոնյանը խաղի որակով և ելույթների կայունությամբ, անշուշտ, նկատելիորեն առանձնանում է մյուս մրցակիցների ֆոնի ներքո,- շարունակել է մասնագետը։ - Բայց չէ՞ որ մյուս հավակնորդները պատրաստվել են խաղերին կես տարի, իսկ մարզչական հզոր շտաբերը միանշանակ կարող էին ինչ-որ անսպասելի տարբերակներ գտնել հենց նույն Արոնյանի փոխարեն»։

Մրցաշարի առաջին փուլում Բարեևը գնահատել է Արոնյանի հաղթանակի հավանականությունը ռուս Ալեքսանդր Գրիշչուկի (2747) հետ 65։35 տոկոսային հարաբերակցությամբ, իսկ Տոպալովի (2775) հաղթանակի հավանականությունն ամերիկացի Գաթա Կամսկու (2732) հետ՝ 70։30 հարաբերակցությամբ։
Փորձագետի կարծիքով, Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2785) – Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան, 2744) և Շախրիար Մամեդյարով (Ադրբեջան, 2772) – Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2733) զույգերում «ուժերի հարաբերակցությունը կարելի է դիտարկել որպես 50-50»։

Արոնյանը հաղթանակի դեպքում կհանդիպի Կրամնիկ-Ռաջաբով զույգի հաղթանակի հետ, իսկ Տոպալովի հաջողության դեպքում կսպասի երկրորդ միկրոխաղի հաղթողը։

ՄՐՑԱՇԱՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ

Հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչներում և կիսաեզրափակիչներում խաղերը բաղկացած կլինեն ժամանակի դասական վերահսկման չորս պարտիաներից, իսկ հավակնորդների մրցաշարի եզրափակչում կանցկացվի վեց հանդիպում։

Ոչ-ոքիի դեպքում միկրոհանդիպումների ճակատագիրը կորոշվի թայ-բրեքում։ Սկզբում մասնակիցները կխաղան արագ շախմատի չորս պարտիա, այնուհետև երկու բլից, իսկ հետագա հավասարության դեպքում կանցկացվի վճռորոշ պարտիա։

Մրցաշարի քառորդ եզրափակիչը կանցկացվեն մայիսի 5-8-ը, անհրաժեշտության դեպքում՝ մայիսի 9-ին։ Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան մայիսի 12-15-ը (16), իսկ եզրափակիչը կանցկացվի մայիսի 19-25-ը (հիմնական պարտիաներ), մայիսի 26-ին՝ թայ-բրեք։
Հավակնորդների մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 500 հազար եվրո։ -0-