Ուիլյամս քույրերն առայժմ պատրաստ չեն ասելու, թե երբ կվերադառնան մեծ թենիս

29.04.2011, 14:25
Ուիլյամս քույրերն առայժմ պատրաստ չեն ասելու, թե երբ կվերադառնան մեծ թենիս

Աշխարհի նախկին առաջին ռակետներ Սերենա և Վինուս Ուիլյամսները (ԱՄՆ), ովքեր երկուսով հաղթել են Մեծ Սաղավարդի շարքի 20 մրցաշարերում, առայժմ պատրաստ չեն հնչեցնելու կորտ վերադառնալու ժամկետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ասոշիեյթիդ Պրես գործակալությանը։

Վինուսը հունվարից հանդես չի գալիս ազդրի վնասվածքի պատճառով։ Նրա կրտսեր քույր Սերենան կորտում չի հայտնվել նախորդ տարվա հուլիսից. սկզբում նա վնասել էր ոտքը, իսկ փետրվարին թոքերի էմբոլիա է տարել։

«Ես ինձ ավելի լավ եմ զգում, սկսել եմ պարապել, թեև մի փոքր ավելի ուշ, քան նախատեսում էի,- ասել է Սերենա Ուիլյամսը։ - Դանդաղ, բայց վստահ, աշխատանքն առաջ է ընթանում»։ Իր հերթին Ուիլյամս ավագը հայտարարել է, որ ինքը և Սերենան բոլոր ջանքներն են գործադրում, որպեսզի հանդես գան Ֆրանսիայի բաց առաջնությունում, որը մեկնարկում է մայիսի 22-ին, բայց առայժմ ոչինչ չեն հստակեցրել։ -0-