Հայաստանը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

13.04.2011, 17:59
Հայաստանը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը
Հայաստանը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստները կմասնակցեն շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 15-26-ը չինական Նինբո քաղաքում, հաղորդում է armchess.am-ը։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան)։

Մրցաշարում ելույթ կունենան աշխարհի տասը ուժեղագույն հավաքականներ` Հայաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, Հունգարիան, Ադրբեջանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը:

Հայաստանի հավաքականը շախմատի օլիմպիական երկակի չեմպիոն է (Թուրին, 2006 թվական և Դրեզդեն, 2008 թվական)։ -0-