Հայաստանի հանդբոլի (ձեռքի գնդակ) մինչև 17 տարեկան կանանց հավաքականը կմասնակցի Ռումինիայի Յասսի քաղաքում մարտի 24-27-ն անցկացվող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հայկական հավաքականում հայտարարագրվել է 18 մարզիկ:
Հայաստանի հավաքականին կուղեկցեն մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը, Հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Հերմինե Դուզյանը և Ֆեդերացիայի հավաքականների գծով փոխնախագահ Արսեն Հակոբյանը:-0-