Յուրա Մովսիսյանն իր առաջին գնդակն է խփել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կազմում

21.03.2011, 10:46
Յուրա Մովսիսյանն իր առաջին գնդակն է խփել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կազմում
Յուրա Մովսիսյանն իր առաջին գնդակն է խփել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կազմում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն իր առաջին գոլն է խփել ռուսական թիմի կազմում:

Ընդ որում «Կրասնոդարի» ֆուտբոլիստներն իրենց առաջին հաղթանակն են տարել ռուսական պրեմիեր-լիգայում՝ երկրորդ փուլում սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնելով Նալչիկի «Սպարտակ» ակումբին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», խաղի 30-րդ րոպեին «Սպարտակը» անկյունայինի խաղարկությունից հետո հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ, սակայն Եվգենի Օվսիենկոյի հարվածը շեղ էր, գնդակը դիպավ դարպասաձողին: Դաշտի տերերը խաղի 35-րդ րոպեին առաջին գնդակը խփեցին, որի հեղինակը Իգոր Պիկուշչակն էր, նա Դուշան Անժելկովիչի փոխանցումից հետո գլխով գնդակը ուղարկեց դեպի դարպաս:

«Կրասնոդարի» մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը ճիշտ փոփոխություն կատարեց, դաշտ դուրս գալուց քիչ անց Յուրա Մովսիսյանը կրկնապատկեց իր թիմի հաշիվը՝ գնդակ խփելով խաղի 70-րդ րոպեին:

Երրորդ փուլում «Կրասնոդարին» սեփական հարկի տակ կընդունի ԲԿՄԱ-ն, իսկ «Սպարտակը» սեփական հարկի տակ ուժերը կչափի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ:-0-