Շարապովան ԱՄՆ-ում աշխարհի նախկին առաջին ռակետների պայքարում ջախջախիչ պարտության է մատնել Սաֆինային

16.03.2011, 11:02
Շարապովան ԱՄՆ-ում աշխարհի նախկին առաջին ռակետների պայքարում ջախջախիչ պարտության է մատնել Սաֆինային
Շարապովան ԱՄՆ-ում աշխարհի նախկին առաջին ռակետների պայքարում ջախջախիչ պարտության է մատնել Սաֆինային

 

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարիա Շարապովան պարտության է մատնել Դինարա Սաֆինային Ինդիան-Ուելսում (ԱՄՆ) կազմակերպված աշխարհի երկու նախկին առաջին ռակետների պայքարում, մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 4,5 մլն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեքշաբթի կայացած չորրորդ շրջանի մրցապայքարն ավարտվել է 6:2, 6:0 հաշվով մրցումների 16-րդ ռակետ Շարապովայի համոզիչ հաղթանակով: Մրցապայքարը տևել է 1 ժամ և 1 րոպե: Համաշխարհային վարկանիշային աղյուսակում 108-րդ տեղը զբաղեցնող Սաֆինան կատարել է 8 կրկնակի սխալ, Շարապովան՝ 5: Միաժամանակ Դինարային հաջողվել է միայն մեկ անգամ պատասխանել մրցակցի փոխանցմանը, այն դեպքում, երբ Շարապովային հաջողվել է վեց անգամ պատասխանցել փոխանցումներին: Շարապովան ընդհանուր առմամբ վաստակել է 56 միավոր, Դինարան՝ 30 միավոր:

Սա Դինարայի և Սաֆինայի թվով յոթերորդ հանդիպումն էր, որից հետո հաշիվը դարձել է 4-3՝ հօգուտ Շարապովայի:-0-