Վանես Մարտիրոսյանը ձեռնոց է նետել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Օսթին Թրաութին. թերթ

16.02.2011, 11:26
Վանես Մարտիրոսյանը ձեռնոց է նետել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Օսթին Թրաութին. թերթ
Վանես Մարտիրոսյանը ձեռնոց է նետել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Օսթին Թրաութին. թերթ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ցանկություն է հայտնել մենամարտել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Օսթին Թրաութի հետ, գրում է «Ժամանակ» թերթը՝ հղում անելով Boxing News 24.com-ին:

Թրաութն իր վերջին մենամարտում հաղթել է մեքսիկացի Ռիգոբերտո Ալվարեսին և Մարտիրոսյանը, շնորհավորելով նրան, հայտարարել է, որ կցանկանար ուժերը չափել նրա հետ:

«Ես այնքան էր տպավորված չեմ Թրաութի ելույթներով, այդ պատճառով ցանկանում եմ կռվել նրա հետ և մեկընդմիշտ որոշել մեզնից ուժեղագույնին», - ասել է Մարտիրոսյանը:

Օսթին Թրաութը, ինչպես նաև Մարտիրոսյանն անպարտելի բռնցքամարտիկներ են պրոֆեսիոնալ ռինգում:

Սակայն թերթը նաև նշում է, որ Մարտիրոսյանը մեկ անգամ հանդիպել է Օսթինի հետ և պարտության մատնել նրան, բայց սիրողական բռնցքամարտում:-0-