Հայաստանի ՀՖՖ ղեկավարը հույս է կապում «Այաքս»-ի ծագող աստղի հայրենասիրության հետ

03.02.2011, 15:05
Հայաստանի ՀՖՖ ղեկավարը հույս է կապում «Այաքս»-ի ծագող աստղի հայրենասիրության հետ

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը հույս ունի, որ Ամստերդամի «Այաքս» ակումբի ծագող աստղ Արազ Օզբիլիսը ՀՀ հավաքականի կազմ մտնելու վերջնական համաձայնություն կտա:

Օզբիլիսն ազգությամբ հայ է, ծնվել է Թուրքիայում, 8 տարեկանից «Այաքս» դպրոցում զբաղվել է ֆուտբոլով:
Ըստ Հայրապետյանի, Օզբիլիսը դեմ չէ հանդես գալ ՀՀ հավաքականի կազմում: 
«Ամեն ինչ լավ է ընթանում, պարզապես նա մտածելու համար ժամանակ է խնդրել, քանի որ Հոլանդիայի հավաքականից առաջարկ է ստացել»,- ասաց Հայրապետյանը:

«Բայց բանակցություններն ընթանում են: Կարծում եմ, որ նա (Օզբիլիս) և նրա հայրը հայրենասերներ են, և նրանց համար ավելի կարևոր է խաղալ իրենց ազգային հավաքականում, այլ ոչ այլ երկրների հավաքականներում»,- ավելացրեց Հայրապետյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ Օզբիլիսը բացառում է Թուրքիայի հավաքականում հադես գալու հնարավորությունը:
ՀՖՖ ղեկավարը նշեց, որ հայկական թիմի մարզիչները ցանկանում են Օզբիլիսին Կիպրոս տանել՝ Վրաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման (փետրվարի 9), այնուհետև ցանկանում են, որ նա Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում խաղա Ռուսաստանի հետ:

ՀՀ հավաքականը խմբում երրորդ տեղն է զբաղեցնում և առաջին անգամ է մրցախաղի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ստացել: Հայ ֆուտբոլիստները չորս հանդիպումներից յոթ միավոր են հավաքել, ինչպես երկրորդ տեղում ընթացող իռլանդացիները, սակայն վերջիններն առաջ են անցել, որովհետև հայերի հետ խաղում 0:1 հաշվով հաղթանակ են գրանցել:

Խմբի միանձնյա առաջատարն են ռուսները, ովքեր երեքշաբթի 0:1 հաշվով հաղթել են Մակեդոնիայի հավաքականին և հավաքել ինը միավոր: 2010թ.-ի հանդիպումների արդյունքում յոթ միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ կայացած խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները, Անդորրայի թիմը զրո միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բացի այդ, ՀՀ հավաքականին հաշվին են գրանցված դարպաս ուղարկած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշները՝ 9-4: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները բոլորից շատ են գոլ խփել:
Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև կայանալիք պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Մոսկվայում: -0-