Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կտրականապես հերքեց Ռուսաստանին խաղը «ծախելու» հնարավորությունը

03.02.2011, 14:21
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կտրականապես հերքեց Ռուսաստանին խաղը «ծախելու» հնարավորությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կտրականապես հերքեց Ռուսաստանին խաղը «ծախելու» հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը կտրականապես հերքեց Եվրո-2012-ի ընտրական փուլում Ռուսաստանի հետ խաղը «ծախելու» ցանկացած հնարավորություն:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով «Ժամանակ» օրաթերթին, տեղեկություն էին տարածել, թե Ռուսաստանը Հայաստանին «շահավետ տնտեսական առաջարկ է» արել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղը պարտվելու դիմաց:

«Դա անհնար է.... Դա ավելի վատ է, քան պոռնկությունը: Ոչ ես, ոչ էլ պետությունը նման քայլի չենք գնա»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրապետյանը:
Ըստ նրա, վերջին շրջանում ՀՀ հավաքականը շատ լավ է խաղում: «Վերջին 20 տարիում մեր հավաքականը նման տրամադրվածություն չի ունեցել՝ հաղթողի հագեբանություն, հաղթանակի տենչանք, ինչպես այժմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաջող խաղ ցուցադրելու դեպքում հայ ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ունեն:
Ըստ նրա, վերջին երեք ամիսներին հայ ֆուտբոլիստների հետ լարված աշխատանքներ է տարվում, հատկապես ՌԴ հավաքականի հետ մրցախաղից առաջ:
Ինչպես նշեց Հայրապետյանը, ամեն ինչ արվում է, որ ապահովվի խաղի այն մակարդակը, որը հավաքականն ունեցել է աշնանը:

Խաղի հնարավոր «վաճառքի» մասին բոլոր խոսակցությունները նա անվանեց պատվեր, բանսարկություն և դավանանք ընդդիմության կողմից, որը ցանկանում է մրոտել իշխանությունների մոտ կանգնած մարդկանց:
Ըստ Ֆեդերացիայի ղեկավարի, նման խոսակցությունները բացասաբար են ազդում ոչ միայն նրա անձնական վարկանիշի, այլ նաև երկրի հեղինակության վրա: Նա նաև կարծում է, որ նման իրավիճակը կարող է որոշակի լարվածություն ստեղծել նաև հավաքականի խաղացողների մոտ:
Նա նշեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հատուկ այն օղակներին են հարվածում, որտեղ ակնհայտ է առաջխաղացումը: Մասնավորապես, նա հիշեցրեց բանակը և վերածնված հայկական ֆուտբոլը:
ՀՖՖ ղեկավարը նշեց, որ ցանկացած նման խոսակցություն արագ տարածվում էև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մոտ կասկածներ առաջացնում, և նման դեպքերում այդ կազմակերպությունները սովորաբար ծառայողական հետաքննություն են անցկացնում:

Հայրապետյանը նաև հիշեցրեց, որ ընդդիմադիր մամուլը զրպարտում է նրան՝ նրան մեղադրելով սարսափելի հանցագործությունների, քիչ է մնում նույնիսկ՝ թրմանյութերի կամ զենքի առևտրի մեջ, ինչը ամենաբացասաբար կերպով կարող է ազդել հայկական ֆուտբոլի վրա:

«Ես բազմաթիվ բանակցություններ եմ վարում՝ սկսած ֆինանսական հարցերից և վերջացրած մրցախաղերի հեռարձակման խնդիրներից»,-ասաց Հայրապետյանը:

ՀՀ հավաքականը խմբում երրորդ տեղն է զբաղեցնում և առաջին անգամ է մրցախաղի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ստացել: Հայ ֆուտբոլիստները չորս հանդիպումներից յոթ միավոր են հավաքել, ինչպես երկրորդ տեղում ընթացող իռլանդացիները, սակայն վերջիններն առաջ են անցել, որովհետև հայերի հետ խաղում 0:1 հաշվով հաղթանակ են գրանցել:

Խմբի միանձնյա առաջատարն են ռուսները, ովքեր երեքշաբթի 0:1 հաշվով հաղթել են Մակեդոնիայի հավաքականին և հավաքել ինը միավոր: 2010թ.-ի հանդիպումների արդյունքում յոթ միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում Սլովակիայի հավաքականը, որը ոչ-ոքի է խաղացել իռլանդացիների հետ, սակայն պարտվել է հայ ֆուտբոլիստների հետ կայացած խաղում:

Չորս միավորով հինգերորդ տեղում են մակեդոնացիները, Անդորրայի թիմը զրո միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Բացի այդ, ՀՀ հավաքականին հաշվին են գրանցված դարպաս ուղարկած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշները՝ 9-4: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները բոլորից շատ են գոլ խփել:
Ռուս և հայ ֆուտբոլիստների միջև կայանալիք պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Մոսկվայում: -0-