Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել Վեյկ-ան-Զեեի մրցաշարում

19.01.2011, 12:04
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել Վեյկ-ան-Զեեի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջին հաղթանակն է տարել Վեյկ-ան-Զեեի (Հոլանդիա) շախմատի  գերմրցաշարում: Հայ գրոսմայստերը հաղթանակ է տարել Ռուսաստանի չեմպիոն Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ:

Ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի է խաղացել իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը ևս ոչ-ոքի է խաղացել համաշխարհային վարկանիշի առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հոլանդացի Էրվին Լ’Ամին կիսել է միավորները իր հայրենակից Յան Սմիթսի հետ: Հաղթանակ չի գրանցվել նաև Խիկարու Նակամուրա (ԱՄՆ)- Անիշի Գիրի (Նիդեռլանդներ) հանդիպման ժամանակ: Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) հաղթանակ է տարել չինացի Վան Խաոյի նկատմամբ, ֆրանսիայի Մաքսիմ Վիշյե-Լագրավը պարտության է մատնել իսպանացի Ալեքսեյ Շիրովին:

Չորս փուլերից հետո մասնակիցները հավաքել են հետևյալ միավորները՝ Անանդ, Նակամուրա՝ 3-ական միավոր, Արոնյան, Վիշյե-Լագրավ, Գիրի՝ 2,5-ական միավոր, Նեպոմնաշչի, Կրամնիկ, Պոնոմարյով, Սմիթս, Լ’Ամի՝ 2-ական միավոր, Կառլսեն և Գրիշչուկ՝ 1,5-ական միավոր, Վան Խաո՝ 1 միավոր, Շիրով՝ 0,5 միավոր:-0-