Հայաստանը ցանկանում է Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ դառնալ. Մյաուս

18.01.2011, 12:33
Հայաստանը ցանկանում է Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ դառնալ. Մյաուս

Հայաստանը Գնդակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ դառնալու ցանկություն է հայտնել, հայտարարել է ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Մյաուսը gzt.ru-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հետզհետե նորանոր ֆեդերացիաներ են մտնում FIB: «Սակայն պետք է որոշ ժամանակ անցնի, որ նրանք աճեն», ասել է Մյաուսը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը դեռ չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ հայկական ֆեդերացիայից:--0-