Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները հունիսին կխաղան Ուկրաինայի և Լեհաստանի հետ

13.01.2011, 17:50
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները հունիսին կխաղան Ուկրաինայի և Լեհաստանի հետ

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը հունիսի 6-ին ընկերական խաղ կանցկացնի Ուկրաինայի թիմի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին։

Ֆրանսիացիները հաստատեցին, որ մարտի 29-ին «Ստադ դե Ֆրանսում» կընդունեն Խորվաթիայի հավաքականին, որը փետրվարի 9-ին սեփական դաշտում կհանդիպի Բրազիլիայի թիմին։ Հունիսի 3-ին նախատեսված է Եվրոպայի 2012 առաջնության ընտրական խաղը՝ Բելառուսի թիմի հետ, իսկ այնուհետև կմրցի Եվրո-2012-ի տերերի հետ։ Ուկրաիայի հետ մրցախաղը տեղի կունենա հունիսի 6-ին, Լեհաստանի հետ՝ 9-ին։

Ակնկալվում է, որ հանդիպումները կանցկացվեն Կիևի և Գդանսկի նոր մարզադաշտերում։ -0-