Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը հետաձգվել է մասնակիցներից մեկի հիվանդության պատճառով

11.01.2011, 14:36
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը հետաձգվել է մասնակիցներից մեկի հիվանդության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տղամարդկանց շախմատի հերթական 71-րդ առաջնությունը (Բարձրագույն լիգա), որը պետք է մեկնարկեր երեքշաբթի, հետաձգվել է մասնակիցներից մեկի՝ Զավեն Անդրիասյանի հիվանդության պատճառով, հաղորդում է armchess.am կայքը։

Մինչև հունվարի 17-ն առաջնությունը հետաձգելու որոշումն ընդունվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից, որպեսզի Անդրիասյանը հնարավորություն ունենա մասնակցելու մրցաշարին։

Երևանցի 21-ամյա գրոսմայստեր Անդրիասյանը 2010 թվականին նվաճել է շախմատի Ռուսաստանի գավաթը։
Անդրիասյանից բացի, Հայաստանի չեմպիոնի կոչման և տղամարդկանց ազգային հավաքականի կազմում միակ թափուր ուղեգիր ստանալու համար կպայքարեն ևս 10 գրոսմայստերներ՝ Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը և Արա Մինասյանը։ -0-