Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքերը Չինաստանում անցկացվող «Մեծ Սաղավարտի» շախմատի մրցաշարի 2-րդ փուլից հետո

06.09.2010, 10:37

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, շաբաթ օրը ոչ-ոքի խաղալով Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա) հետ, պահպանում է առաջատարի դիրքերը Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մեծ Սաղավարտի» շախմատի մրցաշարի 2-րդ փուլից հետո:

Ինչպես հաղորդում է www.armchess.am-ը (Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը), ոչ-ոքի է ավարտվել նաև ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի և չինացի Խաո Վանի միջև տեղի ունեցած հանդիպումը:

Այժմ Արոնյանն ունի 4 միավոր, երկուական միավոր ունեն Կրամնիկն ու Շիրովը, մեկ միավոր է վաստակել Վանը:

Շանհայի մրցաշարն անցկացվում է երկու շրջանակով և կավարտվի սեպտեմբերի 8-ին: Երկու առաջին տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան հոկտեմբերի 9-15-ը Բիլաբաոյում կայանալիք Մեծ Սաղավարտի եզրափակչի ուղեգրեր:

Ավելի վաղ մրցաշարի եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք են նվաճել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու համաշխարհային վարկանիշի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենը:-0-