Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Australian Open-ին

13.01.2010, 13:47
Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Australian Open-ին

Արգենտինացի Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի Թենիսի ավստրալական բաց առաջնությանը այս շաբաթ ստացած վնասվածքի պատճառով, հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը:

Օկլենդում անցկացվող առաջնության առաջին փուլից առաջ մարզումների ժամանակ Նալբանդյանը վնասել է որովայնամկանը, ինչից հետո հրաժարվել է մասնակցել առաջնությանը:

Արգենտինացին չի զբաղվել թենիսով նախորդ տարվա մայիսից, այն բանից հետո, երբ վիրահատել են նրա աջ ազդրը: Նրա խոսքերով՝ նման լուրջ ընդմիջումից հետո փոքր վնասվածքները լիովին բացատրելի են:

«Չնայած այս ամենին՝ ես դրական եմ տրամադրված և համոզված եմ, որ արդեն շատ շուտով կկարողանամ լիարժեք խաղալ», - հայտարարել է նա առաջնությանը մասնակցելուց հրաժարվելուց հետո:

Australian Open առաջնությունը մեկնարկում է հունվարի 18-ին:-0-