415.29
4.72
387.04
+19
Եղանակը Երևանում
Հայ

Կասպարովը հաղթել է Կարպովին

15:20
25 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 9:3 հաշվով Կասպարովի հաղթանակով ավարտվել է աշխարհի նախկին չեմպիոններ Անատոլի Կարպովի և Գարի Կասպարովի միջև եռօրյա գերմրցաշարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի 22-ից 24-ը գրոսմայստերները Իսպանիայի Վալենսիայում անցկացրել են արագ շախմատի չորս հանդիպում՝ 25 րոպե + հինգ վայրկյան ժամանակով և ութ բլից-հանդիպում՝ յուրաքանչյուրը հինգ րոպե + երկու վայրկյան ժամանակով:

Երեքշաբթի և չորեքշաբթի տեղի ունեցած արագ շախմատի չորս հանդիպումներում 3:1 հաշվով առաջատարի դիրքում էր Կասպարովը:

Հինգշաբթի տեղի ունեցած ութ բլից-հանդիպումներում հաղթանակը ևս Կասպարովինն էր:

Հինգշաբթի առաջին երկու բլից-հանդիպումներն անցկացվեցին սրընթաց և Կարպովի ակնհայտ առավելությամբ: Առաջին հանդիպման ժամանակ Կասպարովը հանձնվեց խաղի վերջին վայրկյաններին, իսկ երկրորդի ժամանակ, չվատնելով իր ժամանակի նույնիսկ կեսը, նա Կարպովին ոչ-ոքի առաջարկեց:

Երրորդ հանդիպման ժամանակ Կասպարովը ուժերն հավաքեց և իր խաղով ստիպեց Կարպովին հանդիպման վերջին, հաշված րոպեներին ճանաչել սեփական պարտությունը: Բլից-հանդիպումներում հաշիվը հավասարվեց՝ 1,5:1,5:

Հինգշաբթի օրվա խաղը բլից-հանդիպումների շարքում առաջինն էր, երբ մրցակիցներից մեկը (Կարպովը) զիջեց ցայտնոտի պատճառով: Հանդիպման դադարի պահին Կասպարովը խաղի համար դեռևս հինգ վայրկյան ուներ:

Կեսժամանոց ընդմիջումից հետո (յուրաքանչյուր բլից-հանդիպումից հետո մրցակիցները հանգստանում էին տասը րոպե, չորրորդից հետո՝ կես ժամ) գրոսմայստերներն ավելի հանգիստ և ոչ այդքան համառ էին թվում: Սակայն երբ ժամանակը սրընթաց առաջ էր շարժվում, հանդիպումների տեմպը ևս աագանում էր: Այս հանդիպման համար նախատեսված ժամանակի ավարտից մեկ վայրկյան առաջ Կարպովը հեռացավ սրահից՝ այսկերպ ճանաչելով սեփական պարտությունը:

Հինգերորդ հանդիպումից հետո հաշիվը դարձավ 3,5:1,5՝ հօգուտ Կասպարովի, գերմրցաշարի ընդհանուր հաշիվն է 6,5:2,5՝ հօգուտ Կասպարովը: Այսպիսով, միավորների տեսակետից խաղն անիմաստ էր դառնում. մնացած երեք բլից-հանդիպումների ցանկացած արդյունքի դեպքում գերմրցաշարի ընդհանուր հաշիվը, այնուամենայնիվ, կլիներ հօգուտ Կասպարովի:

Վեցերորդ հանդիպման ժամանակ Կասպարովի 26-րդ պատասխան քայլից հետո սպիտակ խաղաքարերով խաղացող Կարպովը կրկին հանձնվեց:

Յոթերորդ հանդիպման ժամանակ շախմատիստները կատարեցին 95-ական քայլ, որից հետո Կարպովին մնաց ընդամենը երկու, իսկ Կասպարովին չորս խաղաքարեր: 96-րդ քայլին Կարպովը կրկին վերջին վայրկյաններին ճանաչեց սեփական պարտությունը:

Բլից-հանդիպման և գերմրցաշարի վերջին՝ ութերորդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Ընդ որում Կարպովը քայլ կատարելու համար ուներ 56 վայրկյան, Կասպարովը՝ 1 րոպե 34 վայրկյան ժամանակ:

Հանդիպման մեկնաբանների կարծիքով, վերջին մի քանի հանդիպումների ժամանակ Կարպովը բավականին ագրեսիվ էր, սակայն, այնուամենայնիվ, չէր հասնում այն խաղի մակարդակին, որը ցուցադրում էր Կասպարովը՝ խաղալով մեթոդաբանորեն և ճնշումով:

Գերմրցաշարի վերջին օրն իրարանցում էր առաջացրել ոչ միայն լրագրողների շրջանում. մամուլի կենտրոնում լրագրողների թիվը երկու անգամ ավել էր նախորդ երկու օրերի համեմատ: Իրարանցում էր նկատվում նաև օն-լայն հանդիսատեսի շրջանում: Գերլարվածության պատճառով պարբերաբար դադարում էր Վալենսիայի կառավարության պաշտոնական կայքում (www.gva.es) հեռարձակվող հանդիպման հեռարձակումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Հունիսի 2023
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
19:37
08 Հունիսի 2023
Կտրամադրվի մոտ 50մլն դրամ. Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր 140 մասնակիցների մասնակցություն
13:48
08 Հունիսի 2023
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
12:54
08 Հունիսի 2023
Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա․ Մեսսի
Լիոնել Մեսսին բացահայտել է, թե արդյո՞ք փողը որոշիչ գործոն է եղել ակումբի ապագայի ընտրության հարցում
11:26
08 Հունիսի 2023
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Լեո Մեսսին
Հայտնի է, թե Մեսսին որ ակումբում կշարունակի կարիերան
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ