Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պաշտպանել է իր չեմպիոնական տիտղոսը՝ պարտության մատնելով թուրք բռնցքամարտիկին

29.06.2009, 10:30

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վստահաբար պաշտպանել է միջին քաշային կարգում IBF վարկածի չեմպիոնական տիտղոսը՝ պարտության մատնելով թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալին, հաղորդում է allboxing.ru կայքը:

Մենամարտը տեղի է ունեցել շաբաթ օրը Բեռլինում: Տասներորդ ռաունդի ամենասկզբում Օրալը մի քանի բաց թողած հարվածներից հետո վայր է ընկել, և դատավորը նրան նոկդաուն է հաշվել:

Թուրք բռնցքամարտիկը կարողանում էր ոտքի կանգնել, սակայն Աբրահամը չէր պատրաստվում դադարեցնել իր հարձակումներն ու ևս երկու անգամ թուրք բռնցաքամարտիկին նոկդաունի ենթարկեց, ինչից հետո Օրալի մարզիչը նետեց սպիտակ սրբիչն ու հրաժարվեց շարունակել մենամարտը:

Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1980 թ.-ին։ Այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում, հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո: Աբրահամը IBF վարկածով չեմպիոնական տիտղոսը նվաճել է 2005 թ.-ին։ -0-