Ռեկորդային 56 միլիոն ֆունտի շնորհիվ Կական դարձել է «Ռեալի» պաշտոնական խաղացողը

09.06.2009, 11:04
Ռեկորդային 56 միլիոն ֆունտի շնորհիվ Կական դարձել է «Ռեալի» պաշտոնական խաղացողը
Ռեկորդային 56 միլիոն ֆունտի շնորհիվ Կական դարձել է «Ռեալի» պաշտոնական խաղացողը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բրազիլացի առաջատար Կական պաշտոնապես իտալական «Միլանից» գնացել է իսպանական «Ռեալ», հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, գործարքի գումարը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային է՝ 56 միլիոն ֆունտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Զինեդին Զիդանի նախորդ ռեկորդը գերազանցած ֆուտբոլիստը, ում համար «Ռեալը» 2001թ.-ին «Յուվենտուսին» վճարել էր 45 միլիոն ֆունտ, անցել է ամբողջական բուժզննում և դրանից հետո ստորագրել 6 տարվա պայմանագիրը։

«Միլանի» պաշտոնական կայքում տեղադրված է հետևյալ հայտարարությունը. «Հաջորդ խաղաշրջանից Կական կխաղա «Ռեալում»»։ «Միլանը» շնորհակալություն է հայտնում հռչակավոր չեմպիոն Կակային ակումբի բազմաթիվ հաղթանակներում կատարած իր զգալի ներդրման համար, որոնք ձեռք են բերվել համագործակցության վեց տարվա ընթաքում։ Մեզ շատ դժվար կլինի նրան արժանի փոխարինող գտնելը»։

Guardian թերթի տեղեկատվության համաձայն՝ «Միլանը» 2007 թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար ստացել է 56 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 63 միլիոն եվրո)։ Միաժամանակ ֆուտբոլիստը «Արքայական ակումբում» տարեկան կստանա շուրջ 8 միլիոն ֆունտ (9 միլիոն եվրո)։

Չորեքշաբթի Բրազիլիայի հավաքականը, որը ժամկետից շուրջ ապահովել է իր մասնակցությունը 2010 թ.-ի աշխարհի առաջնությանը, առաջին հանդիպումը կանցկացնի Համադաշնության գավաթում՝ Պարագվայի հավաքականի դեմ, սակայն Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ է տվել 27-ամյա Կակային երկուշաբթի բուժզննում անցնել Ռեսիֆում գտնվող «Ռեալի» մարզաբազայում։-0-