Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Երևանում

11.05.2009, 18:15
Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Երևանում
Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Երևանում

Եվրոպայի երիտասարդական  առաջնության որակավորման փուլի 2-րդ խմբի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Հայաստանի և Թուրքիայի հավաքականները Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հետ խաղում են նույն խմբում:

Բոլոր եվրոպական հավաքականները բաժանված են 10 նախընտրական խմբի: Խմբի հաղթող թիմն ու երկրորդ տեղը զբաղեցրած 4 լավագույն թիմերը կխաղարկեն 2011թ. հունիսին Դանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության 7 ուղեգիր:-0-