Երևանում ռեկորդային թվով մարզիկներ կմասնակցեն Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը

30.04.2009, 20:00
Երևանում ռեկորդային թվով մարզիկներ կմասնակցեն Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը
Երևանում ռեկորդային թվով մարզիկներ կմասնակցեն Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը

Ռեկորդային թվով մարզիկներ կմասնակցեն Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը, որը կանցակցվի մայիսի 23-30-ը Երևանում, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Մասնակցության նման բարձր մակարդակը վկայում է միջազգային բնռցքամարտի աճող վարկանիշի մասին»,- ասաց Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նախագահ Չինգ Կուո Վուն։

Նա նշեց, որ այդ իրադարձությունը կնպաստի AIBA և միջազգային բռնցքամարտի զարգացմանը, իսկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամբողջովին պատրաստ է այդ իրադարձությանը։

Ապրիլի 29-ին ստացվել է աշխարհի պատանեկան առաջնության մասնակցության հերթական հայտը Մոնղոլիայից, որը դարձավ 49-րդ երկիրը։

Առաջին անգամ աշխարհի պատանեկան առաջնությունն անցկացվել է Բաքվում 2001 թվականին, որին մասնակցել է 132 բռնցքամարտիկ 21 երկրից։ Այդ առաջնությունը վերջին անգամ անցկացվեց Բաքվում 2007 թվականին, որին մասնակցեց 230 մարզիկ 39 երկրից։ -0-