Լևոն Արոնյանը Նիցայի գերմրցաշարի առաջատարն է

26.03.2009, 18:10
Լևոն Արոնյանը Նիցայի գերմրցաշարի առաջատարն է
Լևոն Արոնյանը Նիցայի գերմրցաշարի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նիցայում անցկացվող «Ամբեր» գերմրցաշարի վերջին փուլից առաջ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջատարի դիրքում է գտնվում:

Տասներորդ փուլում «կույր» մրցախաղում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Վան Յուեին, իսկ «արագ» խաղն ավարտել ոչ-ոքի՝ վաստակած 13 միավորով դառնալով մրցաշարի միանձնյա առաջատարը:

Հաղթանակի այլ հավակնորդներ Վիշվանատան Անանդը և Մագնուս Կառլսենը անհաջող անցկացրեցին իրենց հանդիպումները՝ միաժամանակ սպիտակ խաղաքարերով «կույր» խաղում պարտություն կրելով և սև խաղաքարերով «արագ» մրցախաղն ավարտելով ոչ-ոքի։ Անանդը մրցում էր Ալեքսանդր Մորոզևիչի (Ռուսաստան), իսկ Կառլսենը՝ Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ։  

Վերջին տուրից առաջ մրցաշարային դրությունը հետևյալ տեսքն ունի. Արոնյան՝ 13 միավոր, Անանդ և Կառլսեն՝ 12 միավոր, Կրամնիկ՝ 11,5, Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 10, Գատա Կամսկի (ԱՄՆ), Վեսելին Տոպալով, Վասիլի Իվանչուկ և Մորոզևիչ՝ 9,5, Կարյակին՝ 9, Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 8, Վան Յուե (Չինաստան)՝ 7 միավոր։

«Ամբեր» ավանդական մրցաշարում շախմատի «կույր» և «արագ» խաղերին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմեյստերները։

Վերջին տուրում Արոնյանը կխաղա Տոպալովի, Անանդը՝ Վան Յուեի, իսկ Կառլսենը՝ Ռաջաբովի հետ։ --0--