Արոնյանը պարտության է մատնել Մորոզևիչին, հասել Անանդին և հայտնվել առաջատարների եռյակում

25.03.2009, 12:18
Արոնյանը պարտության է մատնել Մորոզևիչին, հասել Անանդին և հայտնվել առաջատարների եռյակում
Արոնյանը պարտության է մատնել Մորոզևիչին, հասել Անանդին և հայտնվել առաջատարների եռյակում

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նիցայում անցկացվող «Ամբեր» շախմատի գերմրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, 9-րդ փուլում պարտության մատնելով Ալեքսանդր Մորոզևիչին (Ռուսաստան), հասել է Անանդին և հայտնվել առատաջարների եռյակում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Արոնյանը «արագ» հանդիպման ժամանակ սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Մորոզևիչին, իսկ «կույր» հանդիպման ժամանակ սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել։

Նույն արդյունքին է հասել նաև Կառլսենը ուկրաինացի գրոսմայստեր Կարյակինի հետ հանդիպման ժամանակ, այն դեպքում, երբ Անանդը Վեսելին Տոպալովի հետ երկու հանդիպումները ոչ-ոքի է խաղացել։

Այսպես, 9-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը 11,5-ական միավորով գլխավորում են Լևոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Մագնուս Կառլսենը (Նովեգիա)։

Այնուհետև մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ Կրամնիկ՝ 10 միավոր, Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 9,5 միավոր, Գաթա Կամսկի (ԱՄՆ), Տոպալով՝ 8,5-ական միավոր, Մորոզևիչ՝ 8 միավոր, Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) ՝7,8 միավոր, Կարյակին՝ 7 միավոր, Վան Յուե (Չինաստան)՝ 6,5 միավոր։

«Կույր» և «արագ» հանդիպումներով «Ամբեր» շախմատի ավանդական մրցաշարին մասնակցում է աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստեր։

Մրցաշարի 10-րդ փուլում Արոնյանը կխաղա Վան Յուեի հետ, Անանդը՝ Մորոզևիչի, իսկ Կառլսենը ուժերը կչափի Կրամնիկի հետ։-0-