Բորիս Բեքերն ու նիդեռլանդացի մոդելն ամռանը կամուսնանան Շվեցարիայում

02.03.2009, 13:04
Բորիս Բեքերն ու նիդեռլանդացի մոդելն ամռանը կամուսնանան Շվեցարիայում

Ուիմբլդոնի եռակի չեմպիոն, գերմանացի թենիսիստ Բորիս Բեքերը հայտարարել է նիդեռլանդացի թոփ-մոդել Լիլի Կերսենբերգի հետ իր ամուսնության մասին, հաղորդում է NBC-ին։ Ընդ որում նա այդ մասին ասել է գերմանական հեռուստատեսության ուղիղ եթերում՝ զվարճալի շոուներից մեկի ժամանակ։

Թենիսիստի խոսքերով, հարսանեկան արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին Շվեցարիայում։ Շոուի եթերում նա նաև խոստովանել է, որ «ճիշտ չի վարվել», երբ անցյալ տարի, արդեն հարաբերություններ ունենալով Կերսենբերգի հետ,  հայտարարել է իր նախկին տնօրենի դստեր՝ Սենդի Մայեր-Վելդենի հետ իր նշանադրության մասին։

«Այժմ ես չեմ ուզում նրան կորցնել», - ասել է Բեքերը բազմամիլիոն հանդիսատեսի առաջ։

41-ամյա Բորիս Բեքերն ունի երկու որդի առաջին ամուսնությունից և մեկ դուստր՝ արտամուսնական կապից՝ Լոնդոնում բնակվող մոդել Անջելինա Երմակովայից։-0-