Տուրսունովն ամենաշատն է տուգանվել Australian Open-2009-ի ընթացքում

23.01.2009, 13:57
Տուրսունովն ամենաշատն է տուգանվել Australian Open-2009-ի ընթացքում

Ռուս թենիսիստ Դմիտրի Տուրսունովը 2,5 հազ. դոլարի չափով տուգանվել է Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչների կողմից՝ առաջնության ժամանակ այս կասկածելի կատեգորիայում առաջատար դառնալով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Reuters-ին։

Տուրսունովը պետք է վճարի այս գումարը անզսպություն դրսևորելու համար Australian Open-ի առաջին շրջանի հանդիպման ժամանակ, որի ընթացքում նա զիջեց իտալացի թենիսիստ Ֆլավիո Չիպոլլեին։ Թենիսի ռակետը վայր նետելը գնահատվել է 500 դոլար, ևս 2 հազար դոլարը Դմիտրին կվճարի հայհոյելու համար։

Տուրսունովը 18 թենիսիստներից մեկն է, ովքեր տուգանվել են Australian Open-2009-ի ժամանակ իրենց վարքի համար։ Կանանցից դեռևս միայն Նիկոլ Վայդիշովն է տուգանքի ենթարկվել։ Չեխ թենիսիստուհին, ով 2008 թ.-ի ձախողումից հետո դուրս մնաց աշխարհի լավագույն 50 թենիսիստների ցանկից, իսկ Ավստրալիայում զիջեց հենց առաջին փուլում, տուգանվել է 2 հազար դոլարի չափով՝ խաղից հետո կայանալիք մամուլի ասուլիսն անտեսելու  համար։-0-