2008 թ.-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Հովսեփյանը՝ Երևանի «Փյունիկ»-ից

24.12.2008, 10:23
2008 թ.-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Հովսեփյանը՝ Երևանի «Փյունիկ»-ից
2008 թ.-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Հովսեփյանը՝ Երևանի «Փյունիկ»-ից

Երևանի «Փյունիկ» ակումբի խաղացող Սարգիս Հովսեփյանը ճանաչվել է Հայաստանի 2008 թ.-ի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի ծառայությունից։

Տարվա լավագույն ֆուտբոլիստն ընտրվել է քվեարկության միջոցով, որն անցկացրել է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը «Փյունիկ», «Գանձասար», «Միկա», «Ուլիս», «Շիրակ» և «Կիլիկիա» մարզական ակումբների նախագահների, այդ թիմերի գլխավոր մարզիչների և մարզչական շտաբերի, ֆուտբոլի ազգային առաջնության մրցավարների և տեսուչների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում։

Սարգիս Հովսեփյանը հավաքել է 162 միավոր՝ մեկ միավորով առաջ անցնելով իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին։ Լավագույն ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է Երևանի «Արարատ» ակումբի ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը (112 միավոր)։-0-