Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը մեկնեց Սլովենիա՝ ԵԱ առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարին

14.10.2008, 15:34

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը մեկնեց Սլովենիա, որտեղ հոկտեմբերի 15-ից 20-ը կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարին, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ՝ Թագուհի Գրիգորյան, Աննա Սարգսյան (երկուսն էլ՝ «Բանանց»);

պաշտպաններ՝ Լիլիթ Կարապետյան, Դիանա Թումանյան («Բանանց»), Սոնա Շահինյան, Հասմիկ Երեմյան (երկուսն էլ՝ «Ֆուրման»),  կիսապաշտպաններ՝

Էլեոնորա Դավթյան, Լիանա Յաղմուրյան,  Նարե Բեյբության, Աննա Դավրիշյան («Բանանց»), Երանուհի Ավճյան («Քոլեջ»), Անահիտ Դավթյան, Գայանե Դավթյան («Վանաձոր»), Մարիամ Պետրոսյան («Գյումրի»), հարձակվողներ՝ Լուիզա Ներսեսյան «Քոլեջ», Քրիստինե Գրիգորյան, Աննա Մինասյան (երկուսն էլ՝ «Բանանց»)։

Հայկական ընտրանու հակառակորդներն են լինելու Ռուսաստանի, Շվեդիայի և Սլովենիայի հավաքականները։ Շվեդիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 17-ին՝ Ռուսաստան-Հայաստան և հոկտեմբերի 20-ին՝ Հայաստան-Սլովենիա հանդիպումները։ -0-