Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը չկարողացավ անցնել ԵԱ ընտրական երկրորդ փուլ

01.10.2008, 14:08
Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը չկարողացավ անցնել ԵԱ ընտրական երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը չկարողացավ անցնել Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նախօրեին Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի վերջին, երրորդ հանդիպմանը կանանց հայ հավաքականը Թուրքիայի թիմի հետ խաղաց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։

Հաշիվը 14-րդ րոպեին բացեց Անի Ղուկասյանը, բայց արդեն մինչև առաջին խաղակեսի ավարտը Թուրքիայի հավաքականը երկու գնդակ ուղարկեց հայ ընտրանու դարպասները։

Երկրորդ կեսին Քրիստինե Մանգասարյանը խփեց մեր թիմի երկրորդ գնդակը, սակայն հանդիպման վերջին րոպեներին Թուրքիային հաջողվեց հավասարեցնել հաշիվը:

Խմբի մյուս մրցավեճում Ավստրիան 5:1 հաշվով առավելության հասավ տանտերերի` Լեհաստանի ընտրանու նկատմամբ ու ճանաչվեց խմբի հաղթող:

Երեք հադիպումների արդյունքներով Ավստրիայի հավաքականը 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, լեհերը զբաղեցրեցին երկրորդ տեղը՝ հավաքելով 6 միավոր։ Հայաստանի և Թուրքիայի հավաքականներն ունեն մեկական միավոր։

Այսպիսով, երկրորդ փուլի ուղեգիր նվաճեցին Ավստրիայի և Լեհաստանի հավաքականները։ -0-