Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մայիսի 28-ին ընկերական հանդիպում կունենան Մոլդովայի թիմի հետ

14.05.2008, 15:43
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մայիսի 28-ին ընկերական հանդիպում կունենան Մոլդովայի թիմի հետ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մայիսի 28-ին ընկերական հանդիպում կունենան Մոլդովայի թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մայիսի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի հավաքականի հետ Տիրասպոլ քաղաքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգ Մաթևոսյանը։

«Ֆուտբոլիստների նախնական ցուցակը մարզիչները կհրապարակեն խաղից 10 օր առաջ»,- ասաց նա։

Մաթևոսյանի խոսքերով, մարզական հավաքները կանցկացվեն մայիսի 23-27-ը Երևանում, որից հետո հայ ֆուտբոլիստները կուղևորվեն Մոլդովա։

Դրանից բացի, նա հայտնեց, որ մոլդովական թիմի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Ֆրանկֆուրտ, որտեղ հւոնիսի 1-ին կխաղա Հունաստանի հավաքականի հետ։

«Ընկերական հանդիպումը կանցնի Եվրո-2008-ի եզրափակչին հունական թիմի նախապատրաստման շրջանակներում»,- ասաց նա։-0-