Երևանում մայիսի 6-11-ը կանցկացվի տղամարդկանց շրջանում Թենիսի ոչ պաշտոնական թիմային առաջնությունը

06.05.2008, 19:08
Երևանում մայիսի 6-11-ը կանցկացվի տղամարդկանց շրջանում Թենիսի ոչ պաշտոնական թիմային առաջնությունը
Երևանում մայիսի 6-11-ը կանցկացվի տղամարդկանց շրջանում Թենիսի ոչ պաշտոնական թիմային առաջնությունը

Հայաստանի թենիսի ֆեդերացիան, Թենիսի միջազգային ֆեդերացիայի(ITF)  հետ համատեղ, մայիսի 6-11-ը Երևանում տղամարդկանց շրջանում կանցկացնի Դևսի Գավաթ Եվրոաֆրիկյան գոտու երրորդ ենթախմբի ոչ պաշտոնական թիմային առաջնությունը։

«Հայաստանում նման առաջնության անցկացումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ մեր հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ նմանատիպ միջազգային մրցաշարի չորրորդ ենթախմբում։ Արդյունքում հայ թենիսիստները անցան Դևիսի Գավաթի խաղարկության հաջորդ փուլ», - երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը։

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ կայանալիք մրցաշարում կմասնակցեն ևս ութ թիմեր՝ Անդորայից, Նորվեգիայից, Մոլդովայից, Էստոնիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Լիտվայից և Գաանայից։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Հարություն Սոֆյանը, Հայկ Զորանյանը, Հովհաննես Դավթյանը և Ռոման Եդիգարյանը, թիմի ավագն է Վահե Ավետիսյանը։

Առաջնության մրցավար Ռոբերտո Ռանիերին իր հերթին ներկայացրեց առաջնության տեխնիկական որոշ մանրամասներ։ Ռանիերիի խոսքերով, յուրաքանչուր թիմ կանցկացնի երկուական անհատական հանդիպում և մեկ հանդիպում՝ զույգային խմբում։

«Մրցման ավարտից հետո՝ երկու լավագույն թիմերը դուրս կգան Եվրոաֆրիկյան գոտու երկրորդ ենթախումբ», - եզրափակեց նա։--0-