Հայաստանի օլիմպիական թանգարանում կբացվի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անկյունը

30.04.2008, 12:11
Հայաստանի օլիմպիական թանգարանում կբացվի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անկյունը
Հայաստանի օլիմպիական թանգարանում կբացվի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անկյունը

Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտին կից Հայաստանի օլիմպիական թանգարանում կբացվի բռնցքամարտի IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի անկյունը, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց բուհի ռեկտոր Վռամ Առաքելյանը։

Նրա խոսքերով, անկյունում կցուցադրվեն բռնցքամարտիկի անձնական իրերը։ «Դարչինյանն առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է, ում իրերը կցուցադրվեն Օլիմպիական թանգարանում», - ասաց նա։

Առաքելյանի խոսքերով, թանգարանում ցուցադրված են այնպիսի լեգենդար մարզիների և օլիմպիական չեմպիոնների իրերը, ինչպիսիք են բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, մարմնամարզիկներ Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Շահինյանը։

Վիկ Դարչինյանն իր հերթին թանգարանին փոխանցեց ձեռնոցները, որոնցով պատրաստվել է մենամարտերի և որոշներում հաղթանակ է տարել։

Նա նաև խոստացավ, որ Ավստրալիա վերադառնալուց հետո՝ հայրենիք կուղարկի անձնական այլ իրեր։

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնունդով Հայաստանից է, 2001 թ.-ից պորֆեսիոնալ բոքսում ելույթ է ունենում Ավստրալիայի դրոշի տակ։ Նա ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), արժանացել «Կատաղի ցուլ» անվանը։

Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը անցկացրել է 31 մենամարտ։ Նա ունի 29 հաղթանակ, որոնցից 23-ը նոկաուտ, մեկ ոչ ոքի և մեկ պարտություն։--0-