Հայաստանի գանդբոլի և բասկետբոլի ազգային ֆեդերացիաները մտադիր են բացել ընդհանուր մարզադահլիճ
07.04.2008,
12:05
Հայաստանի գանդբոլի և բասկետբոլի ազգային ֆեդերացիաները մտադիր են բացել ընդհանուր մարզադահլիճ

Հայաստանի գանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը հանդես է եկել երկու մարզաձևերի՝ գանդբոլի և բասկետբոլի համար ընդհանուր մարզադահլիճի բացման մասին նախաձեռնությամբ։
«Ընդհանուր մարզադահլիճը խթան կծառայի երկրում գանդբոլի և բասկետբոլի զարգացման համար», - շաբաթ Երևանում ասել է Մելքոնյանը լրագրողներին։
Փոխնախագահի խոսքերով, մարզադահլիճը պետք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին։
Մելքոնյանը ավելացրել է, որ մտադիր է գանդբոլի և բասկետբոլի համար ընդհանուր մարզադահլիճի բացման մասին դրույթը ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության քննարկմանը։-0-