Հայաստանի «Միկա» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել Թուրքմենստանի նախագահի գավաթի կիսաեզրափակիչ

26.02.2008, 13:46
Հայաստանի «Միկա» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել Թուրքմենստանի նախագահի գավաթի կիսաեզրափակիչ
Հայաստանի «Միկա» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել Թուրքմենստանի նախագահի գավաթի կիսաեզրափակիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության բրոնզե մեդալակիր «Միկա» ակումբը (Աշտարակ) դուրս է եկել Թուրքմենստանի նախագահի գավաթի առաջնության կիսաեզրափակիչ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Միկա» ակումբից, 2։0 հաշվով հաղթանակ տանելով «A» խմբից իր երկրորդ մրցակցի՝ Թուրքմենստանի «Շագադամ» ակումբի նկատմամբ՝ «Միկայի» ֆուտբոլիստները դուրս են եկել միջազգային առաջնության կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ՝ փետրվարի 22-ին հայ ֆուտբոլիստները ոչ ոքի են խաղացել Թուրքիայի ակումբների հավաքականի հետ։

Թուրքմենստանի նախագահի գավաթի միջազգային առաջնությանը մասնակցում է ֆուտբոլիային տասը թիմ։

Առաջնության մասնակիցները բաժանված են երեք խմբի։ «B» խմբում մրցում են «Ռուբին -2-ը» (Կազան, Ռուսաստան), «Դորդոյ-Դինամոն» (Նարին, Ղրղստան) և ՄՏՏՈՒ-ն (Թուրքմենստան)։

«C» խմբում մրցում են Իրանի երիտասարդական հավաքականը, «Վախշը» (Տաջիկստան), Թուրքմենստանի չեմպիոն «Աշխաբադը» և Թուրքմենստանի ազգային առաջնության բրոնզե մեդալակիր «Նեբիտչին»։

«C» խմբի հաղթողը ուղղակիորեն դուրս կգա եզրափակիչ։ Այս խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կպայքարի առաջնության բրոնզե մեդալների համար։

Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի «A» և «B» խմբերի հաղթողների միջև տեղի ունենալիք հանդիպման ժամանակ։ Այս հանդիպմանը պարտված թիմը կպայքարի երրորդ տեղի համար։

Աշտարակի «Միկան» առաջին անգամ մասնակցել է Թուրքմենստանի նախագահի գավաթի առաջնությանը 2005 թ.-ին։ Այն ժամանակ հայկական թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը։

Միջազգային առաջնությունը կտևի մինչև փետրվարի 29-ը։-0-