Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում կմասնակցեն շուրջ 200 մարզիկներ

25.01.2008, 13:28
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում կմասնակցեն շուրջ 200 մարզիկներ

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում կմասնակցեն շուրջ 200 մարզիկներ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Վարդանյանը։

Նրա խոսքերով, Հունահռոմեական ըմբշամարտի ազգային առաջնությունը մեկնարկում է հունվարի 26-ին։

«Առաջնության անցկացումից հետո՝ մարզիկները կմասնակցեն մարզական հանդիպումներին», - ասաց գլխավոր քարտուղարը։

Վարդանյանը նշեց, որ այնուհետև Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում փետրվարի 4-ին կայանալիք միջազգային առաջնությանը։

Ինչ վերաբերվում է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը, ապա այն տեղի կունենա փետրվարի 2-3-ը։

 «Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքների ամփոփումից հետո՝ լավագույն երկու մարզիկ կմասնակցի «Գրան-պրի» միջազգային առաջնությանը», - ասաց նա։

Վարդանյանը ավելացրեց, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հիմնական աշխատանքները կսկսի նշված առաջնություններում մարզիկների մասնակցությունից հետո։

Այս համատեքստում նա նշեց, որ մարզիկների հիմնական խնդիրը կլինի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև հեղինակավոր այլ առաջնություններին։

«Սպասվող հեղինակավոր առաջնությունները մեր մարզիկներին հնարավորություն են տալիս ստանալ ուղեգիր՝ Օլիմպիադային մասնակցելու համար», - եզրափակեց նա։

2008 թ.-ի ամառային ի օլիմպիական խաղերը տեղի կունենա օգոստոսին՝ Պեկինում։ Հայ մարզիկները արդեն նվաճել են 12 ուղեգիր՝ կայանալիք Օլիմպիադային մասնակցելու համար։-0-