Երևանի «Բանանց» ակումբի ֆուտբոլիստները կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ՝ Համագործակցության գավաթին մասնակցելու համար

17.01.2008, 13:17
Երևանի «Բանանց» ակումբի ֆուտբոլիստները կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ՝ Համագործակցության գավաթին մասնակցելու համար

Հայաստանի ազգային առաջնության փոխչեմպիոն, Երևանի «Բանանց» ակումբը հինգշաբթի ուշ երեկոյան կմեկնի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԱՊՀ-2008 Գավաթի 16-րդ առաջնությանը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ակումբի տնօրեն Միխայիլ Զախարյանը։

Նրա խոսքերով, հայ մարզիկները գտնվում են լավ մարզավիճակում։ «Բոլոր տեխնիկական խնդիրներն արդեն լուծվել են և մարզիկները գտնվում են առաջին կարգի պատրաստվածության մեջ», - ասաց ակումբի տնօրենը։

Զախարյանը նաև տեղեկացրեց, որ «D» խմբում Համագործակցության գավաթի խաղարկման ժամանակ (որը կկայանա հունվարի 19-27-ը) հայկական թիմի մարզիկների մրցակիցները կլինեն Կիևի «Դինամոն», Տաշկենտի «Պախտակորը» և Բելառուսի «ԲԱՏԵ-ն»։

 Երևանի «Բանանց» ակումբը Սանկտ-Պետերբուրգ կմեկնի հետևյալ կազմով՝ դարպասապահներ՝ Դմիտրի Պիվովարենկո, Ստեփան Ղազարյան, Գեորգի Նիկուրաձե; պաշտպաններ՝ Անդրեյ Չերևկո, Կարեն Սիմոնյան, Հովհաննես Գրիգորյան, Արա Խաչատրյան, Աղվան Հայրապետյան; կիսապաշտպաններ՝ Եղիշե Մելիքյան, Ռոմեո Ջենեբյան, Արարատ Առաքելյան, Արամ Բարեղամյան, Նոա Կոսուլե, Էդվարդ Կակոսյան, Գագիկ Դաղբաշյան, հարձակվողներ՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան, Սարգիս Կարապետյան, Նորայր Գյոզալյան և Իվան Զաբլոցկի։ Երևանի «Բանանց» ակումբը Համագործակցության գավաթին մասնակցում է արդեն երկրորդ անգամ։-0-