2008թ. հունվարի տվյալներով ՖԻԴԵ-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ տեղը

07.01.2008, 14:21
2008թ. հունվարի տվյալներով ՖԻԴԵ-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ տեղը
2008թ. հունվարի տվյալներով ՖԻԴԵ-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. հունվարի տվյալներով Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Ինչպես հաղորդվում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում Հայաստանի գործակիցը կազմում է 2627 միավոր։

ՖԻԴԵ-ի հունվարյան վարկանիշի առաջին տողում Ռուսաստանն է (վարկանիշ՝ 2721), երկրորդը՝ Ուկրաինան (2680), այնուհետև Իսրայելը (2636), ԱՄՆ (2633) և Չինաստանը (2631)։

ՖԻԴԵ-ի լավագույն հարյուր շախմատիստների թվում են երեք հայ շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը՝ 10-րդ տեղ (2739 միավոր), Վլադիմիր Հակոբյանը՝ 27-րդ տեղ (2700 միավոր), Գաբրիել Սարգսյանը՝ 43-րդ տեղ (2676 միավոր)։ --0—