Հայաստանն այսօր արդեն նվաճել է 2008թ. պեկինյան օլիմպիադայի 12 ուղեգիր

25.12.2007, 16:47
Հայաստանն այսօր արդեն նվաճել է 2008թ. պեկինյան օլիմպիադայի 12 ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.12 հայ սպորտսմեններ արդեն նվաճել են 2008թ. Պեկինում կայանալիքօլիմպիադայի ուղեգրեր տարբեր առաջնություններին մասնակցելու արդյունքում, երեքշաբթի լրագրողներին Երևանում հայտնեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը՝ ընդհանրացնելով անցնող տարվա արդյունքները։

«Կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն ծանրամարտիկներ, ըմբշամարտիկներ, ձյուդոիստներ, բռնցքամարտիկներ և մեկ հրաձիգ»,-ասաց նա։

Նախարարը հավելեց, որ օլիմպիադա կայցելի շուրջ 20-25 հայ սպորտսմեն։ «2008թ. Եվրոպայի տարբեր առաջնություններին և երկու միջազգային վարկանշային առաջնություններին մասնակցելը մեզ հնարավորություն կտա մեծացնել օլիմպիական ուղեգրերի քանակը»,-նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի ազգային հավաքականներն արդեն սկսել են ուսումնա-մարզական հավաքները Ծաղկաձորի օլիմպիական բազայում։ Գրիգորյանը հավելեց, որ 2008թ. հունվարից սպորտսմենները կանցնեն մարզումների օրացույցային ծրագրին։

Նախարարը հավելեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ավարտել է 2008թ. Օլիմպիադայում հայ սպորտսմենների մասնակցության հարցը։ «Արդեն պատվիրված են տոմսեր սպորտսմենների, մարզիչների, պաշտոնական անձանց և հայ պատվիրակության այլ անդամների համար»,-ասաց Գրիգորյանը։

Նա ընգծեց, որ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հայկական պատվիրակության ոչ միայն սպորտային, այլ նաև շքահանդեսային հագուստին։

«Մեր սպորտսմենների համար շքահանդեսային համազգեստը կպատրաստի «Արևիկ» նորաձևության գործակալությունը։ Հենց այս հագուստներով նրանք կմասնակցեն օլիմպիական խաղերի բացման արարողությանը»,-հավելեց նա։

2008թ. ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում օգոստոսին։--0--