Երևանում պարգևատրվել են բասկետբոլի 2007-ի ազգային առաջնության մրցանակակիրները

11.12.2007, 17:53
Երևանում պարգևատրվել են բասկետբոլի 2007-ի ազգային առաջնության մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանը երեքշաբթի Երևանում պարգևատրեց բասկետբոլի 2007-ի տղամարդկանց և կանանց ազգային առաջնությունների հաղթողներին։

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում հաղթելու համար ոսկե մեդալներ ստացան «Պոլիտեխնիկ» թիմի բասկետբոլիստները, արծաթին արժանացավ ՖԻՄԱ-ն, իսկ բրոնզե մեդալները շնորհվեցին Գյումրիի բասկետբոլիստներին։

Կանանց թիմերի մեջ մեդալների արժանացան առաջնության հաղթող Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի թիմը, արծաթե մեդալին արժանացավ «Գրանդ Քենդին», իսկ «Էրեբունի ՖԻՄԱ»-ն գրավեց երրորդ տեղը։

Ելույթ ունենալով հանդիսավոր արարողությանը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարը նշեց, որ 2007-ին ֆեդերացիան մեծ աշխատանք էր տարել, հավաքագրելով երկրի տարբեր շրջանների բասկետբոլիստների։

Ձեռքբերումների թվում Ռոստոմյանը նշեց, որ առաջին անգամ մինչև 16 տարեկան հայ սպորտսմենները մասնակցեցին Մակեդոնիայում կայացած բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը։

«Մենք հայտնաբերել և մեր շարքերն ենք ներգրավել մարզերում բասկետբոլով զբաղվող մարդկանց, այդ թվում ոչ միայն սպորտսմենների, այլ նաև մրցավարների»,-հավելեց Ռոստոմյանը։

Նա հայտնեց նաև, որ ֆեդերացիան ծրագրում է արմատականորեն փոխել ազգային մրցույթների անցկացման կարգը։ «Հաջորդ տարի խաղերի թիվը կաճի երեք անգամ, ինչը կնպաստի մեր սպորտսմենների ֆիզիկական պաստարստությանը և տենիակայի բարելավմանը»,-ասաց նա։

Ռոստոմյանը հավելեց նաև, որ 2008-ին Ֆեդերացիան բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի կանանց ազգային հավաքականը կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ --0—