Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը գոհ է ֆուտբոլի ազգային առաջնության արդյունքներից

13.11.2007, 14:58
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը գոհ է ֆուտբոլի ազգային առաջնության արդյունքներից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը գոհ է ֆուտբոլի ազգային առաջնության արդյունքներից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դրական է գնահատել նոյեմբերի 10-ին ավարտված պետության ազգային առաջնության արդյունքները։

 «Նախկին երկու-երեք առաջնությունների համեմատ՝ ազգային այս առաջնությունը հետաքրքիր և հաջող է անցել», - ասաց երեքշաբթի լրագրողներին ֆեդերացիայի նախագահը։

Հայրապետյանը ընդգծեց, որ առաջնության հատկապես վերջին փուլերն անցան ինտրիգային պայքարում։

«Մինչև վերջին երկու փուլերը պարզ չէր, թե ով է դառնալու չեմպիոն, անհայտ էին նաև երկրորդ-երրորդ տեղերի հավակնորդները։ Նման իրավիճակը նպաստում է ֆուտբոլի զարգացմանը», - ավելացրեց ֆեդերացիայի նախագահը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոն արտահերթ դարձել է  Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը նախավերջին փուլում 4։1 հաշվով հաղթանակ է տարել «Արարատ» թիմի նկատմամբ։

 Չեմպիոնի տիտղոսը «Փյունիկը» նվաճում է հերթական՝ յոթերորդ անգամ այն բանից հետո, երբ այս առաջնությունում ոսկե մեդալի երկրորդ հավակնորդ «Բանանց»-ը ետ է մնացել առաջատարից 8 միավորով՝ զիջելով Աշտարակի «Միկա»-ին։

0։6 հաշվով հաղթանակ տանելով «Կիլիկիա»-ի նկատմամբ՝ «Բանանց»-ը երկրորդ անգամ դարձել է արծաթե մեդալակիր։ Երրորդ տեղը զբաղեցրել է Աշտարակի «Միկա»-ն։

2008 թ.-ին «Փյունիկ»-ը Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների Լիգայում, իսկ «Բանանց»-ը՝ ՈՒԵՖԱ-ի Գավաթում։-0-