Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հետ

12.11.2007, 18:31
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հետ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հետ։

Ինչպես երկուշաբթի տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայում, նոյեմբերի 15-ին տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի ընկերական հանդիպումը ֆրանսիացի հասակակիցների հետ։

Նոյեմբերի 20-ին ֆրանսիացիների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստները կխաղան Լիխտենշտեյնի հավաքականի հետ Եվրո-2009 նախընտրական փուլի շրջանակներում։

Այս խաղերին մասնակցելու համար Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը կանչել է հետևյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ Գևորգ Փրազյան (Փյունիկ) և Գրիգոր Մելիքսեթյան (Փյունիկ), պաշտպաններ Արտակ Անդրանիկյան (Փյունիկ), Կարեն Խաչատրյան (Փյունիկ), Կառլեն Մկրտչյան (Փյունիկ), Միխեիլ Սիմոնյան, Արթուր Ստեփանյան (Անապա), Հրայր Մկոյան (Արարատ), Հայկ Չիլինգարյան (Փյունիկ), հարձակվողներ Կարապետ Գևորգյան (Արարատ), Գևորգ Նռանյան (Արարատ), Արսեն Բալաբեկյան (Բանանց) և Վարդան Պետրոսյան (Փյունիկ)։--0--