Երևանում մեկնարկեց պատանիների բասկետբոլի Հայաստանի առաջնությունը

25.10.2007, 18:56
Երևանում մեկնարկեց պատանիների բասկետբոլի Հայաստանի առաջնությունը
Երևանում մեկնարկեց պատանիների բասկետբոլի Հայաստանի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանում մեկնարկեց Հայաստանի 13-14 տարեկան պատանիների և աղջիկների բասկետբոլի առաջնությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, առաջնությանը մասնակցում են տղաների և աղջիկների ութական թիմեր։

«Արարատ, Արթիկ, Էջմիածին, Գյումրի և Մասիս քաղաքները ներկայացրել են մեկական թիմ, ևս երեք թիմեր ներկայացրել են մայրաքաղաքի Աջափնյակ, Շենգավիթ և Արաբկիր համայնքները»,- նշեցին Ֆեդերացիայից։

Մամուլի ծառայությունից ընդգծեցին, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մեծ նշանակություն է տալիս նման առաջնությունների անցկացմանը, քանի որ նրանց մասնակիցները մտնելու են Հայաստանի պատանիների հավաքականի մեջ։

Պատանիների բասկետբոլի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա երկու շրջանով և կավարտվի 2008 թվականին։ --0—