Հայաստանը մտադիր է զարգացնել երկրում քիք-բռնցքամարտը. Ֆեդերացիայի նախագահ

19.10.2007, 16:40
Հայաստանը մտադիր է զարգացնել երկրում քիք-բռնցքամարտը. Ֆեդերացիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի քիք-բռնցքամարտի ֆեդերացիայի ազգային հավաքականը մտադիր է զարգացնել այս սպորտաձևը Հայաստանում։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց Հայաստանի քիք-բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը։

Նրա խոսքերով, այս ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում, այդ թվում և ազգային մասնագիտացված մրցույթների անցկացման գծով։

«Բացի այդ, մենք նաև հասարակական աշխատանք ենք անցկացնում։ Մեր մարզիչները պարապմունքներ են իրականացնում գիշերօթիկների և մանկատների երեխաների հետ»,-ասաց նա։ Հայրապետյանը հավելեց նաև, որ ֆեդերացիայի ջանքերով նորոգվել է չորս մարզադահլիճ։

Միևնույն ժամանակ ֆեդերացիայի նախագահը ասաց, որ հասարակական նախագծերից բացի, Հայաստանում նախատեսվում է իրականացնել քիք-բռնցքամարտի մարզիչների պատրաստմանն ուղղված ծրագրեր։

«Մարզիչների գրագետ աշխատանքից զգալիորեն կախված է սպորտսմենների ապագան»,-նշեց նա։

Խոսելով առկա խնդիրների մասին՝ Հայրապետյանը մատնանշեց Հայատանում քիք-բռնցքամարտի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացակայությունը։

«Մի շարք երկրներում քիք-բռնցքամարտը որպես սպորտաձև առանձնահատուկ հեղինակություն է վայելում և ապահովվում է պետական ֆինանսավորմամբ։ Մենք հույս ունենք, որ մեր երկրում այս սպորտաձևը ևս կարժանանա պետական աջակցության»,-հավելեց Հայրապետյանը։

Հոկտեմբերի 9-15-ը Անապայում տեղի ունեցած Քիք-բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ սպորտսմենները զգալի հաջողության են հասել՝ նվաճելով 5 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ։

Քիք-բռնցքամարտի ազգային ֆեդերացիան գործում է  17 տարի։ Ներկայումս ֆեդերացիան ունի 2800 սպորտսմեն, 60 մարզիչ և 20 մրցավար, այդ թվում՝ միջազգային որակավորման երեք մրցավարներ (Վարդան Աբգարյանը, Հմայակ Թադևոսյանը և Արտակ Մելիքյանը)։ Հայաստանում գործում են քիք-բռնցքամարտի 32 ակումբներ։--0—