Հայ քիք-բռնցքամարտիկները աշխարհում արժանի տեղ են զբաղեցնում.սպորտի նախարար

19.10.2007, 16:09
Հայ քիք-բռնցքամարտիկները աշխարհում արժանի տեղ են զբաղեցնում.սպորտի նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ քիք-բռնցքամարտիկները արժանի տեղ են զբաղեցնում համաշխարհային սպորտի արենայում։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Քիք-բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ սպորտսմեների հիանալի արդյունքները՝ հինգ ոսկե, չորս արծաթե և երեք բրոնզե մեդալներ։

«Քիք-բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի սպորտսմենները առաջին անգամ չէ, որ նման արդյունքների են հասնում»,-ասաց նախարարը։

Գրիգորյանի խոսքերով, Քիք-բռնցքամարտի ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է տարել Հայաստանում այս սպորտաձևի կայացման համար։ Նա նաև բարձր գնահատեց Ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի գործունեությունը։

Անապայում հոկտեմբերի 9-15-ը անցկացված քիք-բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց քաշային կարգերում ոսկե մեդալների արժանացան Հրանտ Հայրապետյանը (50 կգ.-ից բարձր), Մայիս Հակոբյանը (մինչև 55 կգ.), Գառնիկ Ծատուրյանը (56 կգ.), Սարգիս Բազեյանը (64 կգ.)։

Արծաթե մեդալներ նվաճեցին Լևոն Սարգսյանը (մինչև 50 կգ.), Հովհաննես Զեյնալյանը (մինչև 64 կգ.) և Անուշավան Ալեքսանյանը (64 կգ.-ից բարձր)։ Կարեն Գրիգորյանը (մինչև 40 կգ.), Հովհաննես Նահապետյանը (մինչև 45 կգ.) և Անդրանիկ Թարվերդյանը (մինչև 64 կգ.) ստացան բրոնզե մեդալներ։-- 0—