Հայ շախմատիստուհիները հաղթանակ են տարել թրքուհիների նկատմամբ՝ Անթալիայում տեղի ունեցող Եվրոպայի ակումբային առաջնությունում

05.10.2007, 17:28
Հայ շախմատիստուհիները հաղթանակ են տարել թրքուհիների նկատմամբ՝ Անթալիայում տեղի ունեցող Եվրոպայի ակումբային առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում տեղի ունեցող Կանանց Եվրոպայի ակումբային  12-րդ առաջնության երկրորդ փուլում «ՄԻԿԱ-Երևան» ակումբի հայ շախմատիստուհիները հաղթել են թուրքական «Antalya Deniz Genclik» թիմին։

Երևանի ակումբի կողմից խաղացող աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն հաղթել է Ալգի Ակարբային, Էլինա Դանիելյանը՝ Եմին Յանիկին, Լիլիթ Մկրտչյանը՝ Սելեն Սոպին, իսկ Ֆատիմա Դուրմազ Այկան պարտության է մատնել Լիանա Աղաբեկյանին, հաղորդվում է երևանյան ակումբի պաշտոնական կայքում։

Խաղերի երկու օրերի արդյունքներով «ՄԻԿԱ-Երևանը» 6,5 միավորով 3-4 տեղերն է կիսում "Cercle d Echecs de Monte-Carlo" ակումբի հետ՝ կես միավորով հետ մնալով առաջատարներից՝ "AVS Krasnoturinsk" և "Southern Ural Cheliabinsk"։

Շախմատի կանանց ակումբի Եվրոպական առաջնությունը տեղի է ունենում Թուրքիայում՝ հոկտեմբերի 2-10՝ շվեյցարական համակարգով, յոթ բալով։ Կանանց առաջնությունում խաղում են 18 ակումբներ, յուրաքանչյուր թիմում՝ 4 հիմնական խաղացողներ և 1 պահեստային։

Ժամանակի վերահսկումը. 90 րոպե յուրաքանչյուր պարտիան՝ 30 վայրկյան ավելացնելով քայլերի համար։ Հաղթողը որոշվում է թիմային միավորների հանրագումարով։ Անհատական միավորների հանրագումարը լրացուցիչ առաջին ցուցանիշն է, որը հաշվի է առնվում տեղերը կիսելիս:--0—