Երևանում սեպտեմբերի 21-23-ը կանցկացվի Victory Cup թենիսի մրցույթ, որը նվիրված է Հայաստանի Անկախության 16-ամյակին։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության թենիսի ֆեդերացիայում, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի տարբեր սպորտային ակումբները ներկայացնող 30-ն անց սիրող-խաղացողներ։
«Victory Cup-ը սիրողների համար առաջին անգամ է անցկացվում, բայց հետագայում ևս կանցկացվի։ Նման մրցույթի անցկացումը կնպաստի Հայաստանում թենիսի տարածմանը և կմիավորի թենիսի սիրահարներին»,-նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության Անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին։--0--